ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի հեռանկարներին՝ հաշվի առնելով Գերմանիայի արտգործնախարարի այցը Երևան և Բաքու: